|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղող մթերողների վարկավորման պետական աջակցության ծրագրին: Նախարարի խոսքով` աջակցությունը ցուցաբերվում է, որպեսզի մթերողները կարողանան մթերումից գոյացած պարտքերը գյուղացիներին վճարել: Նա նշեց, որ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ:
«Նախորդ տարվա համեմատ` խաղողի պահանջարկն է ավելացել: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,- ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով՝ պետական վարկավորման աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս մթերողներին օգտվելու էժան վարկերից և ժամանակին վճարելու գյուղացիներին: Ընդհանուր առմամբ, շուրջ 100 վերամշակող ընկերություն կա, սակայն 20 ընկերություն այդ ծրագրից կկարողանա օգտվել: Դա պիլոտային ծրագիր է, որպեսզի կարողանան գնահատել ընկերությունների վարկունակությունը: Ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: