|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ընտրություններին ընդառաջ, իր գլխավոր մրցակից Մարտին Շուլցի հետ հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել է, որ կմեծացվի Թուրքիայի դեմ տնտեսական ճնշումը:
Ըստ Demokrathaber-ի՝ Մերկելը նշել է, որ Գերմանիան շարունակելու է պայքարել Թուրքիայում կալանավորված` Գերմանիայի քաղաքացի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Շուլցն իր հերթին նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կաշխատի նպաստել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական դադարեցմանը:
Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը կալանքի տակ են պահվում քաղաքական հայացքների պատճառով: