|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի ВВ 87 0Р 34 (1987 թ. ծնված Պ. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7մ) և հարվածել ծառերին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 02:30-ին՝ մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: