|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կառավարության գործունեության մեկամյակին:
«Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին: Հաշվի առնելով կառավարության` հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը` հանձնարարում եմ` հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ 1-ամսյա ժամկետում ամփոփել, ըստ ոլորտների, նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ: Այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով, թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում կհասցվեն ավարտին»,- ասաց Կարեն Կարապետյանը: