|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Որոշ մարդիկ ուղղակի փորձում են քաղաքապետարանի աշխատանքը փնովել. լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նման կերպ բնութագրեց վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումը, ըստ որի` քաղաքապետը շարունակում է ճոխ ծախսեր իրականացնել բյուջեի հաշվին:
Նա նշեց, որ համաձայն չէ հնչեցված հարցի հետ, դրանք ուղղակի քաղաքապետարանի` վերջին տարիներին ունեցած հաջողությունները փնովելու փորձեր են:
«Ուղղակի ուզում են մեր քաղաքացիների ականջին հաճելիորեն «նստեցնել» ֆինանսների հետ կապված հարցը: Ես այդ կարծիքին չեմ: Երևան քաղաքն իր բյուջեով ու ծրագրային մոտեցումներով կարող է նման ծախսեր իրականացնել ու ներկայանալի դառնալ այլ երկրներում ու քաղաքներում»,- ասաց քաղաքապետը: