|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օգոստոսի 27-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և Զանգեզուր կենսոլորտային համալիրից 20 աշխատակից:
Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք:
Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: