|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 25-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա:
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված հասցե են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ` 16-ամյա Մ. Ս.-ի դին: Հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան և այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված, և անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են, պարանը կտրելով, փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել:
Փաստի առթիվ քննիչ Ն. Մանանդյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: