|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի` Թուրքիայում յուրաքանչյուր 5 աշակերտից 1-ը բռնության է ենթարկվում:
Ըստ Demokrathaber-ի՝ զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայում 15 տարեկան աշակերտների 19 տոկոսը մեկ ամսում ենթարկվում է առնվազն մի քանի հոգեբանական և ֆիզիկական բռնության:
Հոնկոնգում, Լիտվայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մալազիայում, ՌԴ-ում, Միացյալ Էմիրություններում, Թաիլանդում և Թունիսում այս պատկերը կազմել է ավելի քան 25 տոկոս:
Աշակերտների դեմ բռնության ամենաքիչ դեպքերը գրանցվել են Թայվանում, Հարավային Կորեայում, Նիդերլանդներում, Իռլանդիայում և Պորտուգալիայում: