|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` երկարատև, ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18։00-ից 20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը, ժամը 12։00-ից 13։30-ը։ Զեյթունցյանի աճյունը կամփոփովի Երևանի քաղաքային պանթեոնում: