|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար և հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։
Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։
Ստորև ներկայացվում է հատուկ հաշիվների ռեկվիզիտները.
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79
ՀՎՀՀ 04108656
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ դրամ - հ/հ 220129690305000
ԱՄՆ դոլար - հ/հ 220415140015001
Ռուսական ռուբլի - հ/հ 220129690016958
Եվրո - հ/հ 220415140049002