|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասն անցկացրել է Եվրոպայում:
«Հանրապետության նախագահն արձակուրդի մի մասն անցկացրել է եվրոպական առողջարանային քաղաքներում»,- ասված է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի պատասխանում:
«Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի արձակուրդի անցկացման վայրին, ապա արձակուրդից առաջ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ նախագահը մեկնում է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:Ինչպես տեղյակ եք, Սերժ Սարգսյանը ընդհատել է արձակուրդը և օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը»,- նշված է թերթի հարցման պատասխանում: