|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կառավարության նիստում ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի` «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» օրինագծի մեջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություն առաջարկեց: Նախագիծը ներկայացրեց նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
«Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարելի էր ներկայացնել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տեղում դիմում տալ»,- ասաց Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել:
Կառավարությունն ընդունեց նախագիծը: