|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից օգոստոսի 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 32-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 46 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: