|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին –Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ կայանված ГАЗель մակնիշի 17 ՍՕ 446 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածում տղամարդու կախված դի կա:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրը:
«Այսօր՝ ժամը 10:30-ին, քաղաքացի է ահազանգել ոստիկանություն և հայտնել, որ էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենայի մեջ մարդ կա կախված»,- հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանություն ծառայողները: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: