|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ տոնել ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում: Օգոստոսի 4-ին Սոչիում տեղի ունեցավ punch boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուն, որին մասնակցում էին նաև մեր հավաքականի անդամներ Արամ Ավագյանը Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, Ռաֆայել Սիմոնյանն ու Սամվել Բարսեղյանը: Մեր 5 բռնցքամարտիկներն էլ հաղթեցին մրցակիցներին: Ընդ որում, նրանցից 4-ը դա արեցին ժամանակից շուտ: Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանն ու Ռաֆայել Սիմոնյանը նոկաուտի ենթարկեցին մրցակիցներին, իսկ Սամվել Բարսեղյանը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 2 անգամ նոկդաունի ենթարկելով հակառակորդին: Այս տարի մեր մարզիկները մեծ նվաճումների են հասել: Ակնհայտ է, որ հայկական բռնցքամարտն իր լավագույն ժամանակներն է ապրում, և մեծ հաղթանակները դեռ առջևում են»: