|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն:
Բանախոսը` ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Բրիդջպորտի ռազմական ակադեմիայի դասախոս Աննա Կրիկորյանը, ներկայացրել է քննական մտածողության և Էթիկայի գլխավոր սկզբունքներն ու հանրային ծառայությունում դրանց կիրառման մեխանիզմները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է Էթիկայի փիլիսոփայական ակունքներին, կոլեկտիվներն առաջնորդելու շրջանակներում էթիկայի կարևորությանը և խնդիրների լուծման ընթացքում քննական մտածողության կիրառման հանգուցային նշանակությանը: