|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տարերային աղետների վերացման և պետական աջակցության վերաբերյալ։
Համալիր ուսումնասիրություններից հետո վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքներին ու հողօգտագործողներին պետական աջակցության հնարավոր տարբերակները։
Վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին, մարզպետերին` մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարված գումարները նշված տարերային աղետներից 80-ից 100 տոկոս տուժած համայնքներին, հողօգտագործողներին, ըստ հայտերի, զիջելու համար։