|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը որոշել է փոխել ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներին. հայտնում է Sabah-ը: Որոշումը կայացվել է 4 ժամ տևած խորհրդակցությունից հետո, որը ղեկավարել է վարչապետ Բինալի Յըլդըրդմը:
Ըստ թերթի` պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, որոշումն ուղարկվել է նախագահ Էրդողանի հաստատմանը:
Կադրային փոփոխությունները Յըլդըրըմը բացատրել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ և երկրի անկայունությամբ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին թուրք զինվորականները փորձեցին իշխանությունից հեռացնել Էրդողանին, սակայն անհաջողության մատնվեցին: Հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրություն հայտարարվեց, որը շարունակվում է մինչ օրս: Բացի այդ` Թուրքիայում սկսվեցին ձերբակալություններ և պաշտոնանկություններ, հատկապես` զինված ուժերում: