|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժած 6 վիրավորների առողջական վիճակում կա դրական դինամիկա:
Առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ Երևանի «Աստղիկ» բուժկենտրոն տեղափոխված երեք տուժածների վիճակը կայուն է:
«Եթե երեկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր, ապա այսօր դրական դինամիկա է գրանցվել, և նրա վիճակը դարձել է ծանր կայուն: Երեկ տղամարդուն վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրեցին հիվանդանոցից:
Նշենք, որ տղամարդը, որի վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, թոքերի թափանցող վիրավորում էր ստացել:
«Աստղիկ»-ում բուժվող երեք տուժածներն էլ վերակենդանացման բաժանմունքում են, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք նաև, որ մյուս երեք տուժածներն Աշտարակի բուժկենտրոնում են, նրանց վիճակը բավարար է: Նրանք ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ էին ստացել: