|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 29-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 35-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 119/7 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են տանիքի (105 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):