|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 29-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 65-րդ կմ-ին բախվել են «VOLVO մակնիշի 41A43810 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Հ. Ա.) և Лада-012 մակնիշի 35 CA 837 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.), ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Лада-012 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: