|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի և Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների հանդիպումը, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի նախագահ Վահե Ջիլավյանը, շնորհակալություն հայտնելով առաքելությանը ՀՀ գերատեսչությունների հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության համար, հույս հայտնեց, որ իրենց հայաստանյան այցի արդյունքները կնպաստեն ԿԶՆ-երի ազգայնացման պատշաճ գործընթացին: Ներկաներին ողջունեց նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագիտական խմբի ղեկավար Նիկ Սեխրանը միջգերատեսչական խմբի անդամներին ներկայացրեց իրենց հանդիպումների և քննարկումների նախնական եզրակացությունները՝ անդրադառնալով ԿԶՆ-երի ազգայնացման և տեղայնացման որոշ առանձնահատկություններին:
Հայաստանյան այցի արդյունքների և ՄԱԿ-ի լավագույն փորձի հիման վրա ՄԱԶԾ առաքելությունը կազմելու է ճանապարհային քարտեզ՝ ներառելով ՀՀ կառավարության տեսլականը «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրականացման վերաբերյալ: