|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրի ժամանակացույցը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ երկրի անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է ազատական տնտեսության գաղափարը, ազատականացվել են բոլոր հիմնական շուկաները և այսօր միակ շուկան, որն ազատականացված չէ, էլեկտրաէներգիայի շուկան է:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է որոշում, որով ձևավորվել է ազատ շուկայի օպերատորը՝ ի դեմս հաշվարկային կենտրոնի: Այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվում են մասնագետների պատրաստման դասընթացներ: Այնուհետև ՀԾԿՀ-ի կողմից համակարգի ցանցային կանոնները հաստատվեցին։ Այսօրվա որոշմամբ հաստատվում է այն քայլերի բովանդակությունն ու ժամանակացույցը, որոնցով պետք է առաջնորդվենք շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուրը խթանելու հարցում»-ասաց նախարարը։
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն: