|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցերի լայն շրջանակ:
Նախարարը դեսպանին ներկայացրել է էլեկտրոնային կառավարման գործիքակազմի ներդրման ընթացքն արդարադատության նախարարության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ դատական արխիվի թվայնացման, e-apostille, e-notariat համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Ռիչարդ Միլսի ցանկությամբ նախարարն անդրադարձել է նաև նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ այդ ուղղությամբ ներդրված ջանքերին և ակնկալվող արդյունքներին:
Հանդիպման ավարտին դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ ժողովրդի կարիքներին սատարող արդարադատության համակարգն անկախ ժողովրդավարության կենսական մասն է, և ողջունելով այդ գործընթացում արդարադատության նախարարության ձեռքբերումները՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: