Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանն այսօր լրագրողների ներկայությամբ հրապարակեցին տեսանյութ իրենց գրասենյակի վրա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ փաստաբանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն իր գրասենյակում հարձակման է ենթարկվել փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ: Աթանեսյանի խոսքով՝ իր վրա հարձակվել են Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանը, Գեւորգ Մկրտչյանը եւ փաստաբան Արսեն Հարությունյանը։
Ծեծի փաստով նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով: Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա:
Նրանք էլ պնդում են, որ իրենք են ծեծի ենթարկվել Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի կողմից: Հիշյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին եւ Արսեն Հարությունյանին: