|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդը հայտարարել է, որ Brexit-ի արդյունքում առաջացած անորոշությունը ստիպում է ընկերություններին, ներդրողներին հետաձգել իրենց ներդրումները բրիտանական տնտեսության մեջ:
Նախարարի խոսքով` ներդրողները հստակություն են ցանկանում տեսնել, թե ինչ ապագա է սպասվում իրենց ներդրումներին: Brexit-ի երկրորդ փուլի բանակցությունները անցնելու են Բրյուսելում երկուշաբթի օրը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ներդրողների 42 տոկոսը համարում է, որ Brexit-ը խախտել է իրենց ներդումային պլանները: