|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 15-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:11-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող շինությունում:
Այրվել է 200 քմ փայտյա տանիքի մոտ 180 քմ, 10 խմ տախտակ և մոտ 300 հակ անասնակեր: