|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 35 DR 315 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել Եղեգիս գետում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1971 թ. ծնված Ջ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: