|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 10-ին, ժամը 12.30-ին, 1966 թ. ծնված Անահիտ Գ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ և սուպերմարկետի կուտակային քարտեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 18 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: