|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն, որն իր մեջ ներառում է տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 11 հոլդինգ՝ նավթի և գազի արդյունահանում և վերամշակում, հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն, ապահովագրություն, դեղագործություն, ցեմենտի արտադրություն և այլն:
Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց «Շասթա» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ռեզա Նոուռուզզադեի, ինչպես նաև ընկերության մի շարք հոլդինգների ղեկավարների հետ: Հանդիպանը քննարկվեցին Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններն ու առավելությունները, գործարար միջավայրի վիճակը, Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, ընկերության ներկայացուցիչներին փոխանցվեց անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ: