|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիան ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս է բերում Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից:
Միջանկյալ նշենք, որ Գերմանիան նման որոշում էր կայացրել դեռևս մեկ ամիս առաջ:
Ըստ CNNTürk-ի`բեռնատար օդանավերով իրականացվող տեղափոխությունը, չի բացառվում, որ կավարտվի երկու ամսվա ընթացքում:
Գերմանական «Tornado» ռազմական ինքնաթիռները կշարունակեն որոշ ժամանակ մնալ Ինջիրլիքում կամ կտեղակայվեն Գերմանիայում՝ շարունակելով մասնակցել ԻՊ-ի դեմ կազմակերպվող գործողություններին:
Այդ ինքնաթիռները Հորդանան կտեղափոխվեն`օդանավակայանում համապատասխան նախապատրաստությունների ավարտից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները սրվել էին դեռևս 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին, ինչից հետո Գերմանիան որոշեց իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան: