|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեդիայում մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջ են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն:
Ըստ Dmeokrathaber-ի՝ Էրդողանի նկատմամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ բողոքի հայտում նա մեղադրվել է «ցեղասպանություն, մարդկային և պատերազմական հանցագործություններ իրականացնելու» մեջ:
Բացի Էրդողանից, պատգամավորները նաև բողոք են ներկայացրել Թուրքիայի ներկայիս վարչապետ Բինալի Յըլդըրըմի, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլույի, նախկին ՆԳ նախարար Էֆքան Ալայի, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի և նախկին ՊՆ Իսմեթ Յըլմասի նկատմամբ՝ իրականացվող հանցագործություններում մեղքի իրենց բաժինն ունենալու համար:
Ներկայացված բողոքի տակ ստորագրել են Աննիկա Լիլմենցը, Վոլթեր Մութթը, Քարլ Շայլերն ու մի շարք այլ պատգամավորներ: