|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր ծառայություններից օգտվողների համար կազմակերպվող տարաբնույթ շրջագայությունների ու միջոցառումների շարքը:
Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանի տարեցներն օրերս այցելել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարան և Կեչառիս վանական համալիր, կատարել են մոմավառություն, մասնակցել պատարագին, շրջել բնության գրկում և իրենց հանգիստն անցկացրել Ծաղկաձորի հանգստյան գոտիներից մեկում:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների տարեցներն էլ մասնակցել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգին:
Օրեր առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Սթարքեյ» կազմակերպության հետ համատեղ նախապես իրականացված աուդիոմետրիայի հիման վրա իրականացվել են կենտրոնի 120 սպասարկվող տարեցների ականջախեցու լվացում և չափագրում: Տարեցները հետազոտվել են բժիշկների կողմից և հերթագրվել աշնանը անհատական նմուշի ժամանակակից թվային լսողական սարքեր ստանալու համար: