|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
