|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանում լրագրողները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին ասացին, որ կարծես հավերժ է իր պաշտոնում, ապա հարցրեցին՝ արդյո՞ք անփոխարինելի է: Նա պատասխանեց, որ ինքը նարցիսիզմով չի տառապում:
«Ինքնասիրահարված չեմ և անփոխարինելիության ախտով չեմ տառապում: Անում եմ իմ աշխատանքը, որն ինձ վստահված է: Անում եմ պատասխանատվությամբ և երբեք որևէ երիտասարդ կադրի առջև ճանապարհ չեմ փակել, որովհետև միշտ մտածել եմ և մտածում եմ, որ պիտի գա ինձից ավելի կատարյալը, ու նա պիտի հաստատ գա»,- ասաց Արեյանը:
Yerkir.am-ի հարցին՝ այդ կատարյալ երիտասարդը դեռ չկա՞, այդ պատճառո՞վ է վերանշանակվում, նա պատասխանեց. «Կա, բայց ես իմ գործն անում եմ իմ տեղում և շնորհակալ եմ, որ այդ գործն եմ անում: Եթե այդտեղ եմ պետք, ուրեմն այդ գործին եմ տեր: Ամենաճիշտ բանն այն է, որ ամեն մարդ պետք է գիտակցի, որ ինքը նշանակված տեղում կատարում է ամենակարևոր գործը: Եթե ամեն մարդ մտածի այդպես` կոշկակարից փոխքաղաքապետ, որ իրեն վստահված գործն ամենակարևորն է ու դա անի բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ, շատ լավ կանի»:
Անդրադառնալով տրանսպորտի խնդրին` փոխքաղաքապետը նշեց, որ տրանսպորտն անհատական ստեղծագործություն չէ, որ այս կամ այն անհատին վստահես, դա համակարգային խնդիր է և պահանջում է համակարգային, ծրագրային լուծում, ինչպես նաև կոլեկտիվ մասնագիտական միտք: