|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան Time շաբաթաթերթը երկրորդ անգամ է ներառում Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Նավալնիին իր` համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Ամենաազդեցիկ 25-ի մեջ է մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինս արդեն իրեն անվանել է սոցցանցերի համաշխարհային լիդեր:
Ի դեպ, Նավալնին այդ ցուցակում միակ ռուս գործիչն է: Time-ը գրում է, որ Նավալնին հույս ունի հաղթել 2018թ ընտրություններում:«Քանի դեռ կա համացանցը, Նավալնին դեռ կմնա որպես լուրջ խնդիր Պուտինի համար»,- գրել է շաբաթաթերթը: