|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են գտնվում ապաստարանները:
«Մեր քարոզարշավի ժամանակ Երևանում եղանք ապաստարաններում, որոնք բետոնե շերտով էին ծածկված, ավտոտնակներ էին կառուցվել դրանց վրա։ Ինչ-որ մոնիթորինգ կա՞` դրանց վերականգնման կամ նորերի կառուցման առումով»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարն ընդգծեց, որ Երևանում և որոշ բնակավայրերում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում ու վերականգնվում:
«Մետրոպոլիտենն էլ իր խնդիրն է կատարում: Մեր առաջնահերթություններում այս պահին սահմանամերձ գոտու անվտանգ սենյակների կամ շինությունների կառուցումն է: Բոլոր ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ», - հայտնեց նա: