|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորվումը չի սառեցվել. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` հավելելով, որ պրոցեսը բաժանված է երկու կիսամյակի, առաջին կիսամյակն արվել է, իսկ երկրորդի նախապայմանները փոփոխվել են, և սուբսիդիաները կտրամադրվեն նոր պայմաններով: Դրանք կլինեն ավելի մատչելի ու միտված են գյուղատնտեսության զարգացմանը:
Ինչ վերաբերում է ծիրանի շուկայում նկատվող խնդիրներին, նախարարը կարծիք հայտնեց, որ դրանք կապված են շուկայական հարաբերությունների հետ, քանի որ այսօր շուկան է որոշում գյուղմթերքի գինը, և որ գյուղնախարարությունը չի կարող կոորդինացնել գները:
Շուկայում որևէ սուբյեկտի գերիշխող դիրքի վերաբերյալ Առաքելյանը նշեց, որ այդ խնդիրներով պետք է զբաղվի համապատասխան մարմինը` ՏՄՊՊՀ-ն:
Նախարարը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության կարևորության մասին` ասելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել վնասների փոխհատուցումը, ուրիշ լուծում չկա: