|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Մաքուր Հայաստան» նախագծի ընթացքի վերաբերյալ:Արդեն իրականացվել են մի շարք գործողություններ, փակվել են 1480 աղբանոցներ, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների:
Հանձնարարվեց ՏԿԶ նախարարինու ՀՀ մարզպետներին 2 ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական փաթեթ, աղբավայրերի արտոնագրման չափանիշներ,ինչպես նաև ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպումը:Ձեռնարկել նաև միջոցներ 549 աղբավայրերը կրկնակի կրճատելու ուղղությամբ:
Նա ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանին հարցրեց, թե երբ է մշակվելու օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է համապատասխան տուգանքներ և ծառայություններ «Մաքուր Հայաստան»-ի համատեքստում: Դավիթ Լոքյանը նշեց, որ արդեն ավարտվել է օրենսդրական նախաձեռնության մշակումը, օգոստոսի առաջին տասնօրյակում այն կներկայացվի կառավարության հաստատմանը և սեպտեմբերի առաջին տասնօրյակում կուղարկվի ԱԺ քննարկմանը: