|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շատ երջանիկ է, որ այսօր երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, արդյունավետ կառավարիչ, իր շատ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը: «Նրան ես որևէ ձևով չեմ կարող տարանջատել մեր ամբողջ թիմից»,- ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` պատասխանելով հարցին, թե ցանկություն ունի՞ 2018-ին ՀՀ վարչապետ լինելու:
«Ես էլի եմ ասել և հիմա էլ ասում եմ, որ ես ցանկություն ունեմ պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքը հասցնելու այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա կլինի իմ ամենամեծ պատիվը` որպես ՀՀ քաղաքացու և որպես հայ մարդու, դա ինձ համար մեծ երջանկություն կլինի»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց քաղաքական թիմն ամուր է: «Մեր թիմն ամուր է ինչպես երբեք, և որոշումներն ի վիճակի ենք կայացնել շատ հետևողական. երբ այդ որոշումների ժամը գալիս է, դրանք համաչափ ձևով հանրայնացվում են: Մենք լավ թիմով ենք եկել այս ընտրությունների արդյունքում և ձևավորել գործադիր իշխանություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց թիմի յուրաքանչյուր անդամի հաջողություն կարևոր է իրենց համար: