|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշումը: Ըստ այդմ` ԱԺ արտահերթ նիստը հրավիրվում է 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, հետևյալ օրակարգով.
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2017 թվականի հուլիսի 4-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարցի քննարկման տևողության սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: