|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ-ում ընդունվեց կառավարության` 2017-2022 թվականների ծրագրին: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ նա դեմ քվեարկեց կառավարության ծրագրին: Ղուկասյանի խոսքով` այսօր առաջնայինը ժողովրդի համար աշխատատեղերի ստեղծումն է, իսկ ծրագրի մեջ աշխատատեղերի ստեղծումը առաջնային չէր:
«Գիտե՞ք` ինչու դեմ քվեարկեցի. ժողովուրդը գո՞հ է` էս ինչ-որ հիմա ներկայացվեց, թե` ոչ»,- ասաց Ղուկասյանը, ապա հավելեց. «Ասում է` պետք է ինչ-որ ներդրումային դաշտ ստեղծենք, որ ներդրողը գա, ուզենա ներդրում անի, բա կառավարության դերն ու նշանակությունն ինչո՞ւմ է»:
Պատգամավորը նշեց, որ Շիրակում 30 տարի է` ներդրում չկա: «Չկա այդպիսի մեծահարուստ, և այդպիսի հարկային պայմաններ էլ մենք չենք ստեղծել երկրաշարժից հետո, որ գան, այստեղ ներդրումներ անեն: Կառավարության գործունեությունն այստեղ ինչո՞ւմն է կայանում: Հարուստ գյումրեցի չունենք, որ այստեղ ներդրում անի, ուրեմն ի՞նչ, պետք է գիշեր-ցերեկ խնդրենք հայրենասիրական կոչով, թե` ձեր պապը հայ է եղել, դուք հայ մնացե՞լ եք, թե՞ ոչ, եկեք այստեղ, ներդրում արե՞ք: Այ դրա համար դեմ քվեարկեցի»,- ասաց նա:
Ղուկասյանը նաև նշեց, որ դեմ քվեարկելու որոշումը քննարկվել է խմբակցությունում: