|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ս.թ. հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը: Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին:
Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել:
Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: