|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար-Կապան»-ը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ազգությամբ գերմանացի 25-ամյա Քրիստֆեր Մասսամբա Մանդիանգուի հետ։ Հայտնում է կապանյան թիմի մամուլի ծառայությունը:
Հարձակողական ոճի կիսապաշտպան Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի սան է։ Խաղացել է «Բորուսիա»-ի, «Դույսբուրգ»-ի երկրորդ թիմերում, շոտլանդական «Հեմիլթոն Ակադեմիկա»-ում, սլովակյան ներկայացնող «Ժիլինա»-ում և ավստրիական «Բլաու-Վեյս Լինս»-ում։
Մանդիանգուն խաղացել է նաև Գերմանիայի պատանեկան հավաքականում։