|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր գիտությանը տրամադրվող գումարների 7 տոկոսի կրճատման միտում կա, որը միայն օրենքով է կարելի, սակայն օրենքով նման փոփոխություն չի սահմանվում. ԱԺ նիստում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ առանց այդ էլ Հայաստանում գիտության ոլորտին 0,27 տոկոս է տրամադրվում ՀՆԱ-ից, մինչդեռ զարգացած երկրներում 2-4 տոկոս են տրամադրում:
«Հասկանում ենք, որ շատ մեծ գումարներ չենք կարող տրամադրել` երկրի վիճակից ելնելով, բայց անհրաժեշտ է գոնե մինիմալ պայմաններ ապահովել: Այս ամենի հետևանքով տարեցտարի պակասում է մարդկանց թիվը, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել, ասպիրանտուրա դիմորդների թիվն է նվազել: Պատճառները պարզ են` հեռանկարներ չեն տեսնում, և մոտիվացիա չկա»,- ասաց Բագրատյանը:
Նա առաջարկեց նաև գիտակրթական ոլորտում աշխատող` գիտական աստիճան ունեցողների կենսաթոշակների չափն ավելացնել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ի պատասխան նշեց, որ չեն կարող դա անել` առանց ԱԺ-ի քննարկմանը դնելու: «Գիտության մեջ ռեֆորմների կարիք ունենք: Գիտությունը չենք անտեսում, մենք այլ խնդիր ունենք` գումար ենք ծախսում, բայց մեր գիտնականները գնում են այլ երկրներ` աշխատելու»,- ասաց նա: