|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հրապարակ թերթը գրում է, «ՀՀԿ-ն տարածքային կառույցների ղեկավարներին փոխում է պաշտոնանկություններին զուգահեռ: Անցյալում Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան էր՝ նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Թոխմախի Մհերի՝ ՀՀԿ-ից նեղանալ հեռանալու ֆոնին Հարությունյանին ազատեցին ոչ միայն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով Դավիթ Գրիգորյանին, այլև ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավարի պաշտոնից: Այժմ նորանշանակ թաղապետն է ՀՀԿ ղեկավարը: ՀՀԿ այլ կառույցների ղեկավարներ չեն փոխվել, որովհետև պաշտոնանկություններ չեն եղել: Միայն Գեղարքունիքի մարզպետն է նոր նշանակվել, սակայն այդ մարզում կառույցի ղեկավարը շարունակում է մնալ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որն այժմ պատգամավոր է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: