|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած` Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը` Տուլայի բժշկական կազմակերպություններում:
Կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:
Առողջապահության նախարարություն