|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց - Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկի բենզալցալայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց - Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից: