|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։
Կարևոր է ընդգծել, որ ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։
Այսպիսով` կարող ենք փաստել, որ մեր երկրում պետական պատվերի իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։
Հիշեցնենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում: