|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանը միշտ է ապրել պատժամիջոցների պայմաններում, դրանք մտցրել են, երբ մրցակցություն են զգացել: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «ուղիղ կապ»-ի ժամանակ:
Նա նշել է, որ դա Ռուսաստանին զսպելու գործիք է: Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, պատժամիջոցները վնասել են նաև նրանց, ովքեր դրանք կիրառել են: Նրա խոսքով` Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքով կորցրել է 50-52 մլրդ դոլար, իսկ նրանք, ովքեր դրանք սահմանել են, 100 մլրդ դոլար:
Պուտինը նաև հավելել է, որ երբ ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները, ՌԴ-ն նույնը կանի: